10:56  ,  27 սեպտեմբերի, 2013

Բալոտելին ներողություն է խնդրել մրցավարից

Ներողություն եմ խնդրում մրցավարից, քանի որ պետք չէր այդպես արձագանքել, հայտարարել է «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին։ 23-ամյա հարձակվողը ներողություն է խնդրել Իտալիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպման գլխավոր մրցավարին սպառնալու համար։

«Հասկանում եմ, որ հարկավոր է հանգիստ մնալ այդպիսի իրավիճակներում։ Սակայն «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ կրկնվում էր նախկին պատմությունը. իմ հանդեպ կատարած խախտումները չէին արձանագրվում, իսկ երբ ես էի ինչ-որ բան անում, մրցավարը միանգամից տուգանային հարված էր նշանակում։ Ցանկանում եմ, որ մյուսները նույնպես պատժվեն, քանի որ ակնհայտորեն խախտում են կանոնները»,- Բալոտելիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Միլան» - «Նապոլի» հանդիպումից հետո իտալացի հարձակվողը սպառնացել էր սպանել մրցավարին։   

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում