15:59  ,  26 սեպտեմբերի, 2013

Բրազիլացի Դիեգո Կոստան կարող է դառնալ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՖԻՖԱ-ին՝ խնդրելով թույլ տալ Մադրիդի «Աթլետիկոյի» բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստային խաղալ Իսպանիայի հավաքականում, հաղորդում է Football Espana-ն։

24-ամյա ֆուտբոլիստն արդեն խաղացել է Բրազիլիայի հավաքականում, սակայն իսպանացիները հույս ունեն, որ ՖԻՖԱ-ն կտա իր թույլտվությունը։ Ավելի վաղ բրազիլացի հարձակվողը Իսպանիայի քաղաքացիություն էր ստացել։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կոստան մասնակցել է 6 հանդիպման եւ դարձել 7 գոլի հեղինակ։ Նա կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում