15:36  ,  24 սեպտեմբերի, 2013

Ռուսաստանի երիտասարդական առաջնություն. Արմեն Համբարձումյանի դուբլի շնորհիվ ԲԿՄԱ-ն հաղթեց «Անժիին»

Ֆուտբոլի Ռուսաստանի երիտասարդական առաջնության 10-րդ տուրի Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի եւ Մախաչկալայի «Անժիի» հետ հանդիպման ժամանակ մոսկովյան թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 19-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղի 59-րդ եւ 63-րդ րոպեներին։ Հանդիպումն ավարտվել է խաղադաշտի տերերի հաղթանակով` 3-1:

«Անժիի» կազմում ամբողջ հանդիպմանն է մասնակցել Յուրի Ուդումյանը, ով գարնանը հրավիրվել էր Հայաստանի երիտասարդական հավաքական։ 

Ռուսաստանի երիտասարդական առաջնություն, 10-րդ տուր

ԲԿՄԱ - «Անժի»՝ 3։1

Արմեն Համբարձումյան, 59 (11 մ), 63, Դենիս Մասյուտին, 67 - Շամիլ Հասանով, 74

Հեռացում՝ Ջենեթով, 56 («Անժի»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում