Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 47-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» տանն ընդունեց Բրյանսկի «Դինամոյին»: Խաղի հաշիվն այդպես էլ չբացվեց: «Ուրալի» կազմում Էդգար Մանուչարյանը խաղադաշտ դուրս եկավ 73-րդ րոպեին, իսկ Դենիս Թումասյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս տուրից հետո «Ուրալը» զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 47-րդ տուր
«Ուրալ» (Եկատերինբուրգ) – «Դինամո» (Բրյանսկ)՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում