Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում ամերիկուհին երկու սեթում հաղթել է չինուհի Լի Նային։ Խաղն ավարտվեց 6։0, 6։3 հաշվով։
Եզրափակիչում Ուիլյամսը խաղա աշխարհի երկրորդ ռակետ Վիկտորյա Ազարենկայի հետ։ Բելառուս թենիսիստը հաղթել է իտալացի Ֆլավիա Պենետային՝ 6։4. 6։2։
US Open, կանայք, կիսաեզրափակիչ
Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - Լի Նա (Չինաստան)՝ 6։0, 6։3
Վիկտորյա Ազարենկա (Բելառուս) - Ֆլավիա Պենետա (Իտալիա)՝ 6։4. 6։2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում