00:15  ,  4 սեպտեմբերի, 2013

Էլինա Դանիելյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիին

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոստմայստեր Էլինա Դանիելյանը կմասնակցի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում կայանալիք ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիին, հաղորդում է ՖԻԴԵ-ի կայքը։

Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 17-ին եւ կավարտվի հոկտեմբերի 1-ին։ Դանիելյանի մրցակիցները կլինեն լիտվացի Վիկտորյա Չմիլիտեն, չինացի Պուե Ժաոն եւ Ջու Վենջունը, բուլղարացի Անտոանետա Ստեֆանովան, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը եւ Օլգա Գիրյան, հնդիկ Համպի Կոներուն եւ Հարիկա Դրոնովալին, վրացի Բելա Խոթենաշվիլին եւ ուզբեկ Նաֆիսա Մումինովան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով