16:55  ,  3 սեպտեմբերի, 2013

Օզիլ. Անչելոտին հույսեր չէր կապում ինձ հետ

Կփորձեմ արդարացնել Արսեն Վենգերի վստահությունը, ասել է Մադրիդի «Ռեալից» Լոնդոնի «Արսենալ» տեղափոխված Մեսութ Օզիլը: Գերմանիայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը պատմել է Արքայական ակումբից հեռանալու պատճառների մասին:

«Վերջին օրերին հասկացա, որ Անչելոտին հույսեր չի կապում ինձ հետ: Դա էր «Ռեալից» հեռանալու գլխավոր պատճառը: Արսեն Վենգերը վստահ է իմ ուժերին, իսկ դա շատ կարեւոր է ինձ համար: Կփորձեմ չհիասթափեցնել նրան»,- Օզիլի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Օզիլն «Արսենալի» պատմության ամենաթանկ տրանսֆերն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում