Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման սեպտեմբերյան աղյուսակը, որը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ տեղում է: Հայ գրոսմայստերի վարկանիշը չի փոխվել՝ 2813 միավոր: Վարկանիշային աղյուսակում հաշվարկված չեն աշխարհի գավաթի խաղարկության արդյունքները։ Վերահաշվարկից հետո Արոնյանը կկորցնի 10.8 միավոր եւ կունենա 2802.2 միավոր։
Ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը 5-րդ տեղից բարձրացել է երրորդ՝ շրջանցելով իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկին։ Կրամնիկը կբարելավի իր ցուցանիշը եւ կունենա 2797.3 միավոր՝ 5.1 միավորով զիջելով Արոնյանին։
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում են նաեւ Հայաստանի հավաքականն մյուս 4 ներկայացուցիչները՝ Սերգեյ Մովսեսյանը 51-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 59-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 72-րդը, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը 91-րդ տեղում է:
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2862 միավոր
2. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2813
3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2794
4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2785
5. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 2779
6. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2775
7. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 2775
8. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2772
9. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2772
10. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 2769
49. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)` 2699
60. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2691
73. Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2671
89. Տիգրան Լ. Պետրոսյան (Հայաստան)` 2660
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում