10:04  ,  13 օգոստոսի, 2013

Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի հավաքականի հետ չմեկնեց Ալբանիա

Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 13-ի առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանից չարտերային թռիչքով մեկնեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ օգոտոսի 14-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ:

NEWS.am Sport-ի թղթակիցը հայնտում է, որ հավաքականի հետ չի մեկնել կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Նա ոտքի ցավեր ունի: Ֆուտբոլիստը որոշել է ռիսկի չդիմել եւ պատրաստվել աշխարհի առաջնության որակավորման փուլի Չեխիայի հետ խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Պրահայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում