10:24  ,  31 հուլիսի, 2013

«Միկայի» 17-ամյա կիսապաշտպանը կխաղա «Բրագայում»

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Միկայի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը կարիերան կշարունակի պորտուգալական «Բրագայում»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին «Միկայի» մամուլի ծառայությունից:

Բրագա քաղաքի թիմը մեկ տարով վարձակալել է 17-ամյա ֆուտբոլիստին: Առաջիկայում Շահինյանը կմեկնի Պորտուգալիա: Վարձակալության ավարտից հետո «Բրագան» հնարավորություն կունենա գնել կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը:

Սարգիս Շահինյանը 2013-ի ապրիլին փորձաշրջան էր անցել «Բրագայում»՝ լավ տպավորություն թողնելով պորտուգալական ակումբի մարզիչների վրա:

Պորտուգալիայի ավարտված առաջնությոնուոմ «Բրագան» զբաղեցրել է չորրորդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով