00:23  ,  15 ապրիլի, 2012

A Սերիայի՝ հանգստյան օրերի բոլոր հանդիպումները հետաձգվել են

Ապրիլի 14-ին եւ 15-ին նախատեսված իտալական A եւ B Սերիաների բոլոր հանդիպումները հետաձգվել են «Պասկարա» - «Լիվորնո» հանդիպման ժամանակ տեղի ունեցած պատահարի պատճառով, հաղորդում է ANSA-ն:

Խաղի 30-րդ րոպեին «Լիվորնոյի» կիսապաշտպան Պյերմարիո Պորոզինին սրտի կաթված էր ստացել եւ, կորցնելով գիտակցությունը, ընկել էր խոտածածկին: Խաղն անավարտ էր մնացել, իսկ 25-ամյա ֆուտբոլիստը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում