13:50  ,  14 ապրիլի, 2012

Ադրբեջանում բաց չեն թողել Ստեփանակերտ այցելելու մասին Գենիչի պատասխանը NEWS.am Sport-ին

Ադրբեջանական մամուլի ուշադրությունից չի վրիպել NEWS.am Sport-ին տված հարցազրույցում «НТВ-Плюс»-ի մեկնաբան Կոնստանտին Գենիչի պատասխանը հարցին, թե երբեէ եղե՞լ է Հայաստանում: Կոնստանտին Գենիչը պատասխանել էր, որ երկու տարի առաջ այցելել է Ստեփանակերտ:

«Զերկալոն», Azerisport-ը, Day.az-ը եւ այլ պարբերականներ շտապել են հիշեցնել, որ առանց Բաքվի թույլտվության ԼՂՀ այցելած օտարերկրացիներն այլեւս չեն կարող մտնել Ադրբեջանի տարածք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով