18:25  ,  13 ապրիլի, 2012

«Փյունիկի» դարպասապահը որակազրկվեց երեք խաղ

Ապրիլի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն երեք խաղով որակազրկել է Երեւանի «Փյունիկի» դարպասապահ Արսեն Պետրոսյանին, ով Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի՝ «Իմպուլսի» հետ խաղում ոտքով հարվածել էր դիլիջանյան ակումբի հարձակվող Նորայր Գյոզալյանի գլխին։ Հարձակվողը չէր կարողացել շարունակել հանդիպումը։ «Փյունիկ» ակումբը տուգանվել է 100 հազար դրամ:

20 հազար դրամով տուգանվել է նաեւ Երեւանի «Բանանցը», որը ուշացումով էր ներկայացել Կապանի «Գանձասարի» հետ արտագնա հանդիպմանը։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով