17:52  ,  13 ապրիլի, 2012

Կարլես Պույոլը դարձավ 34 տարեկան

Ապրիլի 13-ին կատալոնական «Բարսելոնայի» ավագ Կարլես Պույոլը նշում է ծննդյան 34-ամյակը։

Պույոլը «Բարսելոնայի» մանկապատանեկան դպրոցի սան է։ «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում իր նորամուտը նշել է 1999 թվականի նոյեմբերի 2-ին։

Կարլես Պույոլն Իսպանիայի առաջնության հնգակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր է։ Երեք անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Երկուական անգամ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում եւ Եվրոպայի Սուպերգավաթում։ 2008/09 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով