Թենիսը շատ սիրելու պատճառներից մեկն այն է, որ ես հաճախ եմ լինում տարբեր երկրներում՝ խաղալով լեփ-լեցուն ստադիոններում, ասել է աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը, ով Բոստադի մրցաշարի առաջին շրջանում 6:1, 6:2 հաշվով հաղթել է ղազախստանցի Սերիլ Կարատանչեւային:
«Միշտ ուրախանում եմ հաջորդ փուլ դուրս գալու համար՝ անկախ նրանից, թե ում եմ հաղթել: Ստադիոնը լեփ-լեցուն էր, իսկ ես չէի սպասում դրան: Ես դուրս եկա կորտ եւ շատ լավ զգացի ինձ: Թենիսը շատ սիրելու պատճառներից մեկն այն է, որ ես հաճախ եմ լինում տարբեր երկրներում՝ խաղալով լեփ-լեցուն ստադիոններում: Դա մեծ պատիվ է ինձ համար:
Միշտ սիրել եմ խաղալ գրունտի վրա, թեեւ այնքան էլ լավ արդյունքներ չեմ գրանցում այս կորտերում: Սիրում եմ սահել գրունտի վրա: Վերջին շրջանում հարդը շատ դանդաղ է դարձել, այնպես որ Շվեդիայի մրցաշարը հիանալի նախապատրաստություն կլինի մրցաշրջանի մնացած հատվածի համար»,- Սերենայի խոսքը փոխանցում է WTA-ի կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի