13:08  ,  17 հուլիսի, 2013

Յուրգեն Կլոպ. Հուզվում եմ՝ մարզումներին տեսնելով Հենրիխ Մխիթարյանին

Ուրախությունից լացս գալիս է, երբ Մխիթարյանին տեսնում եմ մարզումների ժամանակ, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետը, խոսելով «Բորուսիայի» նորեկների մասին, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: 

«Չեմ վախենում, որ մեր նորեկները կարող են մեծ ճնշման տակ հայտնվել, քանի որ մենք մեծ գումարներ ենք ծախսել նրանց ձեռք բերելու համար: Ի ուրախություն մեզ, Հենրիխ Մխիթարյանն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չեն կարող գերմանական թերթեր կարդալ: Ուրախությունից լացս գալիս է, երբ Մխիթարյանին տեսնում եմ մարզումների ժամանակ: Նրա անօրինակ տեխնիկան, բարձր տեմպն ու համապատասխան դինամիկան... Բացի այդ, Հենրիխը շատ վտանգավոր է մրցակցի դարպասի մոտ: Եվ այդ ամենն ընդամենը 24 տարեկանում»,- Կլոպի խոսքը փոխանցում է Ruhr Nachrichten-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով