11:09  ,  13 ապրիլի, 2012

Աշխարհի չեմպիոն Վարդան Մնացականյանը` Իսպանիայի հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչ. հարցազրույց

Ֆուլ-կոնտակտ կարատեի WUFC (Կոնտակտային մենապայքարային ձեւերի միջազգային միություն) վարկածով 2010թ. աշխարհի չեմպիոն, 26-ամյա Վարդան Մնացականյանն Իսպանիայի Վալենսիա քաղաքակում անցկացվող Կ-1-ի (քիկբոքսինգ, թայբոքս) Mix Fight Events մրցաշարի կազմակերպիչներից մեկն է:

NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է Վարդան Մնացականյանի հետ:

Պարոն Մնացականյան, պատմեք խնդրում եմ, թե ինչպես դուք հայտնվեցիք Իսպանիայում եւ դարձաք այդ հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչը:

1995-ին ֆուլ-կոնտակտ կարատե եմ մարզվել Գոռ Վարդանյանի (դոկանդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ) մոտ, երեք անգամ դարձել եմ Հայաստանի չեմպիոն: 2005-ից տեղափոխվել եմ Վալենսիա: Հանդես եմ եկել բազմաթիվ երկրներում եւ գիտեմ, թե ինչպես են անցկացվում միջազգային մրցաշարերը: Ընկերոջս` Ռուբեն Մենդոզայի հետ որոշեցինք կազմակերպել MIX FIGHT EVENTS-ը: Մենք մարտիկների ենք հրավիրում ամբողջ աշխարհից: Մրաշարն անցկացվում է տարին երեք անգամ եւ Իսպանիայում մեծ ժողովրդականություն է վայելում: Այժմ Իսպանիայում շատ մեծ է հետաքրքությունը կոնտակտային մենապայքարային ձեւերի նկատմամբ: Դա ուրախալի է, քանի որ թույլ կտա մեզ դուրս գալ համաշխարհային մակարդակի: Մենք իրավունք ունենք մրցաշարն անցկացնել Կ-1-ի, խառը մենամարտերի, քիկբոքսինգի եւ թայբոքսի կանոններով, ինչը թույլ է տալիս մեզ այս մրցաշարն անցկացնել տարբեր երկրներում:

Հայաստանում մեր մրցաշարը պաշտոնապես ներկայացնում է Հայաստանի այկիկենդոյի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը: Մեր մրցաշարին մասնակցելու ցանկություն ունեցող հայ մարտիկները պետք է դիմեն Դավիթ Աթանեսյանին:

Հայ չեմպիոնների մասին Հայաստանում գրեթե ոչինչ չգիտեն: Պատմեք ձեր հաջողությունների մասին:

Ես ֆուլ-կոնտակ կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն եմ, երկու անգամ դարձել եմ Վալենսիայի տարածաշրջանի (Comunidad Valencia) չեմպիոն, DEMONS AND DIAMOND K1 TOURNAMENT-ի հաղթող:

Պատրաստվո՞ւմ եք այցելել Հայաստան:

Այո, այս տարի կայցելեմ Հայաստան: Պատրաստվում եմ սեմինարներ անցկացնել:

Զրուցեց Պարույր Սինյավսկին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում