Հուլիսի 7-ին ընկերական խաղ անցկացվեց Թբիլիսիի «Դինամոյի» եւ Մոսկվայի «Դինամոյի» միջեւ: Թբիլիսիում կայացած խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպումը տեղի ունեցավ դինամոյականների 90-ամյա հոբելյանի տոնական միջոցառման շրջանակում:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Մոսկվայի «Դինամոյի» հետ Թբիլիսիում է, բայց չմասնակցեց խաղին:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Վրաստան էր ժամանել Թբիլիսիի «Դինամոյի» ֆուտբոլային ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:
Ստուգողական խաղ
«Դինամո» (Թբիլիսի) – «Դինամո» (Մոսկվա) – 1:1
Լեանդրո Ֆերնանդես, 75 (ինքնագոլ) – Վլադիմիր Սոբոլեւ, 2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում