14:42  ,  12 ապրիլի, 2012

Ուկրաինայի հյուրանոցների համարները թանկացել են 10 անգամ. Պլատինի

Եվրո-2012-ից առաջ Ուկրաինայի հյուրանոցների համարները թանկացել են 10 անգամ։ Այդ մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։

«Դա ուղղակի խայտառակություն է։ Ուկրաինայի հյուրանոցների համարները թանկացել են 10 անգամ։  Ինչպես կարող են գները 40 եվրոյից հասնել 500 եվրոյի։ Մենք համագործակցության պայմանագիր ունենք տարբեր հյուրանոցների հետ, սակայն նրանք խախտել են պայմանավորվածությունը։ Հուսով եմ, որ Ուկրաինայի կառավարությունը կզբաղվի այս հարցով»,- Պլատինիի խոսքը մեջբերում է France Football-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով