15:51  ,  4 հուլիսի, 2013

Իսկոն ամենացածր վարձատրվող ֆուտբոլիստներից կլինի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նորեկ Իսկոն Արքայական ակումբում կստանա տարեկան 2 միլիոն եվրո աշխատավարձ: 21-ամյա իսպանացին «Ռեալի» ամենացածր վարձատրվող ֆուտբոլիստներից է: Հաջող ելույթների դեպքում Իսկոյի աշխատավարձը կբարձրանա, գրում է Football Espana-ն:

Բացի այդ, «Ռեալն» ապառիկ է ձեռք բերել Իսկոյին, ում համար «Մալագային» կվճարի 25 միլիոն եվրո (+3 միլիոն եվրո բոնուսներ):

Հիշեցնենք, որ Իսկոն «Ռեալում» խաղալու է 23 համարի մարզաշապիկով, որը նախկինում պատկանել է անգլիացի Դեւիդ Բեքհեմին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում