10:04  ,  3 հուլիսի, 2013

«Մեսի եւ ընկերներ» - «Նեյմար եւ մնացած աստղեր»՝ 8:5

Պերուի մայրաքաղաք Լիմայում հուլիսի 2-ի գիշերը բարեգործական խաղ է անցկացվել «Մեսիի ընկերներ» ու «Նեյմար եւ աշխարհի մնացած աստղեր» թիմերի միջեւ: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն ու ընկերները հաղթել են 8:5 հաշվով:

«Մեսիի ընկերներ» թիմը գլխավորել է Ռուաստանի հավաքականի մարզիչ Ֆաբիո Կապելոն, իսկ «Նեյմար եւ աշխարհի մնացած աստղերի» գլխավոր մարզիչը եղել է բրազիլացի Զիկոն:

Թե՛ Մեսին, թե՛ Նեյմարը դարձել են դուբլի հեղինակ: Խաղի ընթացքում ֆուտբոլիստները փոխել են թիմերը, իսկ «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը գոլ է խփել 2 թիմերի կազմերում:

Բարեգործական խաղ

«Մեսի եւ ընկերներ»«Նեյմար եւ մնացած աստղեր» - 8:5 (5:0)

Մեսի, 11 (1:0), Դանի Ալվես, 14 (2:0), Օսվալդո, 24 (3:0). Մեսի, 37 (4:0). Այմար, 41 (5:0), Ռամիրես, 49 (5:1), Լավեսի, 51 (6:1), Նեյմար, 54 (6:2), Մալուդա, 55 (6:3), Բուոնանոտե, 61 (7:3), Լավեսի, 67 (8:3), Դանի Ալվես, 68 (8:4) (11մ.), Նեյմար, 74 (8:5):

«Մեսի եւ ընկերներ». Մուսլերա, Ալվես, Մասկերանո, Դեմիչելիս, Աբիդալ, Գուերերո, Համշիկ, Այմար, Կավանի, Մեսի, Լավեսի, Ագուերո:

«Նեյմար եւ մնացած աստղեր». Ժուլիո Սեզար, Կանավարո, Մատերացի, Յեպես, Ինսուա, Մալուդա, Վարգաս, Ֆարֆան, Բապտիստա, Նեյմար, Օսվալդո, Ռոբինյո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում