14:15  ,  29 հունիսի, 2013

Ոստիկանությունը Ստոկհոլմի ստադիոնում ռումբ է հայտնաբերել

Շվեդիայում «Համարբյու» - «Յուրգորդեն» բարեգործական հանդիպման կազմակերպիչները ստիպված էին չեղյալ համարել խաղը, հաղորդում է Goal.com-ը։

Հունիսի 27-ին Ստոկհոլմի Tele2 ստադիոնում շվեդական ոստիկանությունը ռումբ է հայտնաբերել։ 

Ոստիկանության մամուլի քարտուղար Սվել- Օլոֆ Օլսոնը հայտարարել է, որ իրենց մասնագետների հաղորդմամբ հայտնաբերած սարքը գործող պայթուցիկ է։

Ռումբը հայտնաբերելուց հետո հանդիպումը չեղյալ է համարվել։

Այս պահին ընթանում է հետաքննություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում