13:13  ,  29 հունիսի, 2013

Արսեն Դավթյանը` Եվրոպայի գավաթակիր

Վրաստանի Ուռեկի քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Դավթյանը մինչեւ 8 տարեկանների խմբում 9 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ դարձավ մրցաշարի հաղթող, հաղորդում է Armchess-ը։ Նույն տարիքային խմբում երրորդ տեղը գրավեց Ռոբերտ Մուրադյանը: 

Մինչեւ 12 տարեկանների մեջ Շանթ Սարգսյանը նվաճեց արծաթե մեդալ:

Մինչեւ 8 տարեկան աղջիկների մրցաշարում երրորդ տեղը զբաղեցրեց Աննա Պողոսյանը: 

Ֆոտո՝ Armchess.am

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով