Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էգդար Մանուչարյանը (ծնված` 1987 թվականի հունվարի 19-ին) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանա մինչեւ 2013 թվականի աշնանային զորակոչը։
Հարցը ներառված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում:
Նշենք, որ Էդգար Մանուչարյանը տարկետում ստացել էր նաեւ 2008-ին` մինչեւ 2012-ի գարնանային զորակոչը: 2014-ին լրանում է նրա 27 տարին:
Էդգար Մանուչարյանը հաշվառված է Շենգավիթի տարածքային զինվորական կոմիսարիատում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում