10:34  ,  11 ապրիլի, 2012

Եվրո-2012-ի բոլոր տոմսերը վաճառված են

Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարի բոլոր տոմսերը վաճառված են, հայտարարել է ՈւԵՖԱ-ի գործառնական տնօրեն Մարտին Կալենը: Ուկրաինայում եւ Լեհաստանում կայանալիք առաջնությունը ռեկորդային է տոմսերի առքի նկատմամբ հետաքրքրությամբ:

«12 միլիոնից ավելի հայտ է եղել: Ոչ մի ստադիոնում ազատ տեղ չի լինի: Տոմսերի վաճառքի թեման կարելի է փակել եւ անցնել զուտ ֆուտբոլին:

Դեռ երբեք այսքան մեծ ուշադրություն Եվրոպայի առաջնության նկատմամբ չի եղել: Ամենաակտիվը եղել են Անգլիայի, Հոլանդիայի եւ Շվեդիայի ֆուտբոլասերները: Ամենաշատ տոմս հենց նրանք են գնել:

ՈւԵՖԱ-ն տոմսերը կառաքի վերջին պահին, կեղծումներից խուսափելու համար: Տոմսերն ունեն պաշտպանիչ մի քանի աստիճան», – Կալենի խոսքը մեջբերում է Ուկրաինա-2012 տեղեկատվական կենտրոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով