00:22  ,  18 հունիսի, 2013

Bleacher Report. Հենրիխ Մխիթարյանը հսկայական օգուտ կբերի «Լիվերպուլին»

Հենրիխ Մխիթարյանն ունի հրաշալի արագություն եւ խաղարկողի որակներ, նա կարող է դառնալ «Լիվերպուլի» դասակայն 10 համարը, գրում է Bleacher Report-ը՝ մեկնաբանելով Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպանի հնարավոր տեղափոխությունը «Լիվերպուլ»:

«Եթե «Լիվերպուլը» չվաճառի Լուիս Սուարեսին եւ գնի Հենրիխ Մխիթարյանին, ապա այդ զույգը կարող է ճակատագրական լինել մրցակիցների համար: Մխիթարյանը շատ է տեղաշարժվում խաղադաշտում, մշտապես ազատ գոտիներ է ստեղծում խաղընկերների համար: Եթե գործարքը կայանա, ապա «Լիվերպուլը» կհամալրվի երիտասարդ եւ տաղանդավոր հարձակողական խաղացողով, որը հսկայական օգուտ կբերի թիմին»,- գրում է բրիտանական պարբերականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում