21:31  ,  17 հունիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանը բուժզննում կանցնի «Լիվերպուլում»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջիկա երկու օրերին բուժզննում կանցնի «Լիվերպուլում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դոնեցկի «Շախտյորում» սեփական աղբյուրներին։

Մխիթարյանը շտապ կմեկնի Անգլիա։ Պայմանագիրը կկնքվի այս շաբաթ։ Տրասնֆերի գումարը կկազմի մոտ 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով