15:44  ,  11 հունիսի, 2013

Դանիացի մեկնաբան. Հայաստանին հաղթելու համար Դանիան պետք է գտնի նոր լուծումներ

«Դանիայի հավաքականի ուժեղագույն կողմը դա թիմային ոգին է: Տղաները երկար ժամանակ է միասին են խաղում: Նրանցից շատերը լավ ընկերներ են դարձել: Իսկ թույլ կողմը դա շատ հաճախ վերաբերմունքն է խաղին: Շատ հաճախ տղաները լինում ենք շատ բարի եւ չափից ավելի քաղաքավարի»։

Այդ մասին Կոպենհագենում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի դանիացի հեռուտառադիոմեկնաբան Անդրեաս Քրաուլը:

Ի՞նչ սպասելիքներ ունեք այս խաղից:

Սպասում եմ, որ Դանիայի հավաքականը պետք է հաղթի, բայց վերջերս դանիացիներն այդքան էլ վստահ չեն խաղում տանը: Նրանք պետք է գտնեն նոր լուծումներ Հայաստանին հաղթելու համար: Բայց միեւնույն է կարծում եմ՝ Դանիան կհաղթի:

Ո՞րն է պատճառը, որ Դանիան, համարվելով խմբի ֆավորիտներից մեկը, այս պահին ընթանում է միայն չորրորդ տեղում:

Մենք դեռ չենք հասել մեր խաղամակարդակի առավալեգույնին եւ ունեինք մի քանի առանցքային ֆուտբոլիստների վնասվածքներ: Օրինակ՝ Նիկլաս Բենդտները ուներ վնասվածք, հետո նրան որակազրկեցին ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: Նա ռմբարկու է եւ թիմը կորցրել է այդպիսի ռմբարկուի: Թիմն ունենում էր տարբեր հնարավորություններ, բայց չէր կարողանում իրացնել դրանք:

Որո՞նք են Դանիայի հավաքականի ուժեղ եւ թույլ կողմերը:

Միանշանակ, թիմի ուժեղագույն կողմը դա թիմային ոգին է: Տղաները երկար ժամանակ է միասին են խաղում: Նրանցից շատերը լավ ընկերներ են դարձել: Իսկ թույլ կողմը դա շատ հաճախ վերաբերմունքն է խաղին: Շատ հաճախ տղաները լինում ենք շատ բարի եւ չափից ավելի քաղաքավարի:

Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի մասին:

Անկեղծ ասաց, այստեղ բոլորը եւ հատկապես գլխավոր մարզիչը շատ էին զգուշանում Հայաստանի թիմից: Այդպիսի տպավորությունը ստեղծվել էր ձեր թիմից նախորդ ընտրական շրջափուլից հետո: Անսպասելի է, որ հայերը այս մրցափուլում խփել են միայն երկու գնդակ: Հայաստանի թիմում կան շատ լավ ֆուտբոլիստներ՝ Մխիթարյանը, Մովսիսյանը: Յուրան շատ հաջող հանդես էր գալիս դանիական «Ռանդերսում»: Դրա համար զարմանալի էր, որ Հայաստանը ունի ընդամենը երեք միավոր եւ երկու խփած գնդակ:

Այսօր ստադիոնում քիչ հանդիսական է սպասվում:

Այո, խաղի հանդեպ հետքրքրությունը մեծ չէ, բացի այդ էլ տոմսերը բավական թանկ են (25-50 եվրո), հատկապես, եթե ցանկանում ես գնալ մարզադաշտ երեխաների հետ:

Վերա Մարտիրոսյան՝ Կոպենհագենից

Դանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին, Երեւանի ժամանակով 22:15-ին: NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով