12:10  ,  10 ապրիլի, 2012

Ռոնալդինյոն ցանկանում է հեռանալ «Ֆլամենգոյից»

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոնալդինյոն առաջիկայում կարող է հեռանալ «Ֆլամենգո» ակումբից։

Ռոնալդինյոյի պայմանագիրը «Ֆլամենգոյի» հետ ավարտվում է 2014 թվականին, սակայն 32-ամյա ֆուտբոլիստի ցանկանում է խզել պայմանագիրը բրազիլական ակումբի հետ։ Լուրերն են շրջանառվում, որ բրազիլացին խնդիրներ ունի ակումբի երկրպագուների հետ։

France Football-ը հայնում է, որ Ռոնալդինյոյի ծառայություններով հետաքրքրվում է Մախաչկալայի «Անժին», որը պատրաստ է բարձր աշխատավարձով պայմանագիր առաջարկել հարձակվողին։

Հիշեցնենք, որ 2011-ի հունվարին Ռոնալդինյոն, հեռանալով իտալական «Միլանից», պայմանագիր կնքեց «Ֆլամենգոյի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով