11:58  ,  10 ապրիլի, 2012

Վան դեր Վարտ. Հոլանդիան չեմպիոն կդառնա

Հոլանդիայի հավաքականի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը հայտարարել է, որ մտադիր է այս տարի դառնալ Եվրոպայի չեմպիոն:

«Հոլանդիայի հավաքականը Եվրո-2012-ի ֆավորիտներից մեկն է, շատ ավելի ուժեղ է, քան` երկու տարի առաջ:

2008-ին ֆրանսիացիներին եւ իտալացիներին հաղթելուց հետո մենք մեզ արդեն չեմպիոն էինք զգում, սակայն պարտվեցինք ռուսներին` 1:3:

Բայց այսօր, մենք արդեն գիտենք, որ Եվրոպայի առաջնության ենք գնում չեմպիոն դառնալու համար:

Մենք գնում ենք հաղթելու: Մեր սերունդը` Վան Պերսին, Ռոբենը, Սնեյդերը, արդեն մոտենում են հասուն ֆուտբոլային տարիքի: Եթե մենք պետք է ինչ-որ բան նվաճենք, ապա միայն այժմ»,- հոլանդացու խոսքը մեջբերում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով