12:44  ,  7 հունիսի, 2013

Լեւոն Հայրապետյան. Մալթայի դեմ դժվար է լինելու

Վերջին հանդիպումներում Մալթայի խաղն ուժեղացել է, այսօր մեր թիմի համար հեշտ չի լինելու: Այն մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը, ով արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն բաց կթողնի առաջիկա երկու հանդիպումները:

Հունիսի 7-ին Հայաստանի հավաքականը կընդունի Մալթային, իսկ հունիսի 11-ին կհյուրընկալվի Դանիայի թիմին:

«Մալթայի հավաքականը շատ կազմակերպաված թիմային պաշտպանություն ունի: Վերջին խաղերում Իտալիայի եւ Բուլղարիայի դեմ նրանց խաղը փոխվել է: Ուժեղացել են, ավելի լավ են դուրս գալիս պաշտպանությունից եւ անցնում հարձակման: Դժվար խաղ է սպասվում մեզ:

Առաջին խաղում չէինք թերագհանատել մրցակցին, բայց Մալթայի դեմ խաղալը դժվար է: Անգամ Իտալիան դժվարություն ունեցավ: Երբ սկսզբում գոլ չես խփում, խաղը դժվարանում է: Մի քանի գործոններ կային: Մալթայում շատ խոնավ եղանակ է եւ դժվար է այդ կլիմայական պայմաններում խաղալ: Բացի այդ դա մրցաշրջանի մեր առաջին խաղն էր: Ինչեւէ, կարեւորը, որ հաղթանակ տարանք: Այս պատասխան խաղը շատ դժվար է լինելու: Կարեւորը հաղթենք:

Ես արդեն լիովին ապաքինվել եմ: Պարզապես ընդամենը մեկ շաբաթ է, որ թիմի հետ եմ մարզվում եւ դեռ խաղային պարակտիկա չունեմ»,- ասաց Լեւոն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 7-ին կայացած Մալթա - Հայաստան խաղում Արթուր Սարկիսովի գնդակը նվազագույն հաշվով հաղթանակ բերեց Վարդան Մինասյանի թիմին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով