12:27  ,  6 հունիսի, 2013

Վարդան Մինասյան. Հավաքականում ոչ մի ֆուտբոլիստ արտոնություններ չունի

«Հավաքականում տիրում է առողջ մթնոլորտ: Պարզապես ԶԼՄ-ները սիրում են ամեն բան ուրճացնել» Այդ մասին Հայաստան - Մալթա նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Մեր խնդիրը ցանկացած խաղում հաղթելն է՝ անկախ մրցակցից: Ֆուտբոլիստների մեծ մասը գտնվում է լավ մարզավիճակում: Վնասվածք ունի Կառլեն Մկրտչյանը: Հույս ունեմ նա կկարողանա մասնակցել խաղին:

Մեզ համար այս խմբում չկան թույլ թիմեր: Ցանկացած մրցակցի հետ մենք խաղալու ենք հաղթանակի համար:

Յուրա Մովսիյանի` հավաքականին ուշ միանալը կապված էր այն բանի հետ, որ նա գտնվում էր ԱՄՆ-ում:

Հենրիխ Մխիթարյանը ասածները չեմ ցանկանա մեկնաբանել: Մեր հավաքականում ամեն ինչ նորմալ է: Մթնոլորտը առողջ է: Իսկ ԶԼՄ-ները սիրում են ամեն բան ուրճացնել:
Այն, որ կան ֆուտբոլիստներ ովքեր ամբողջությամբ չեն նվիրում հավաքականին այդպես չէ: Պարզապես կան ֆուտբոլիստներ, ովքեր ֆունկցինալ պատրաստ չէին: Ոչ ոք հավաքականում չունի արտոնյալ կարգավիճակ:

Նորայր Ասլանյանը պոտնեցիալ ունի: Նա դեռ հիմնական կազմի խաղացող չէ, բայց ամեն ինչ առջեւում է:

Դուք շատ լավ ծանոթ եք հայ ազգի գենետիկային, երբ կա միասնություն կա հաղթանակ:

Մենք խաղում ենք տանը եւ կարեւոր չէ, թե ով է մրցակիցը՝ ուժեղ է այն, թե ոչ այդքան:
Մենք ուշադիր հետեւելու ենք մինչեւ 21 տարեկանների խաղին: Վարազդատ Հարոյանն ու Կարեն Մուրադյանը այսօր կխաղան երիտասարդական հավաքականի կազմում, իսկ վաղը կմիանան ազգայինին:

Դուք միշտ նայում եք հեռուն, իսկ ինձ համար այս պահին առաջնայինը Մալթային հաղթելն է: Մենք Չեխիայի հետ խաղում էլ էինք նույն հաղթելու ցանկությամբ, բայց չստացվեց»,- նշեց Վարդան Մինասյանը:

Հայաստան - Մալթա հանդիպումը կկայանա հունիսի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում։ Հունիսի 11-ին Հայաստանի հավաքականը Կոպենհագենում կմրցի դանիացիների հետ

Վերա Մարտիրոսյան

Ֆոտո՝ Շուշանիկ Հակոբյան / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով