15:24  ,  9 ապրիլի, 2012

«Ռեալը» հանուն մուսուլմանների զրկվեց թագի խաչից

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ակումբային խորհրդանշանի վրայից հանել թագի խաչը` Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մուսուլմանների շրջանում թիմի հեղինակությունը ամրապնդելու համար: «Ռեալը» խորհրդանշանը ստացել էր 1920 թվականին անձամբ թագավոր Ալֆոնս 13-րդից: Այժմ թագը կլինի առանց խաչի:

Հարցին անդրադառնալու առիթը եղել էր Արաբական Միացյալ Էմիրություններում «Real Madrid Island Resort» հանգստի կենտրոնի շինարարությունը: Արաբական կողմը պահանջել է կղզու հետ կապված բոլոր նյութերում Արքայական ակումբի խորհրդանիշը պատկերել առանց խաչի:

Ակումբի ղեկավարության եւ էմիրության ղեկավար Ռաս էլ Հայմա Սաուդ բին Սաքր ալ Քասիմի հետ կնքած պայմանագրով մադրիդցիները պարտավորվել են վերացնել խաչը, գրում է muslimvillage.com-ը:

Ավելի վաղ, մուսուլմանական երկրներում վաճառվող ակումբային ատրիբուտիկայից խաչի պատկերը վերացրել էր նաեւ «Բարսելոնան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով