19:51  ,  25 մայիսի, 2013

Լոնդոնում ֆուտբոլային տոնը շարունակվում է. NEWS.am Sport-ի ֆոտոռեպորտաժը

Մյունխենի «Բավարիայի» եւ Դորտմունդի «Բորուսիայի» միջեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի օրերին Լոնդոնում անցկացվում է Չեմպինների լիգայի փառատոնը: Լոնդոնի «Ստրատֆորդ» այգում մեծ զվարճանքներ են կազմակերպվել երկրպագուների համար:

Ֆուտբոլասերները, մասնակցելով տարբեր խաղարկությունների, հնարավարություն են ստանում ձեռք բերել Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոմսեր, որոնք այս օրերին ոսկու գին ունեն Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:

Բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել Չեմպիոնների լիգայի բնօրինակ գավաթի հետ:

Խաղարկությունների ընթացքում անկացվեց նաեւ ֆուտբոլի մրցաշար, որի եզրափակիչ խաղին ներկա էր նաեւ ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: 

Վերա Մարտիրոսյան՝ Լոնդոնից (լուսանկարում)

 

Չեմպիոնների լիգայի փառատոնը Ստրատֆորդում


Երկրպագուներ


Զիդանը նույնպես ներկա է


Պաշտոնական խանութներ

Չեմպիոնների լիգայի գավաթի բնօրինակը

Բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով