19:05  ,  22 մայիսի, 2013

Մազերի գունաթափման միջոցով լեռնային հեծանիվը զարգացրել է 263 կմ/ժամ արագություն

31-ամյա ֆրանսիացի հեծանվորդ Ֆրանսուա Ժիսեն ջրածնային լիցքասարքի շնորհիվ լեռնային հեծանվով զարգացրել է 263 կմ/ժամ արագությունը։ Փորձարկումը տեղի է ունեցել Ֆրանսիայի Մյունշուզ քաղաքի ռազմական օդանավակայանի թռիչքուղիում։ Լիցքասարքի գյուտը պատկանում է շվեյցարացի ճարտարագետ Առնոլդ Ներաշերին։

«Ես օգտագործել են մազերի գունաթափման համար օգտագործվող ջրածնի պերօքսիդ։ Բարձր ճնշման տակ H2O2-ը կատալիզատորի օգնությամբ ակնթարթորեն արտադրում է էներգիայի մեծ լիցք»,- Ներաշերի խոսքը մեջբերում է sudouest.fr-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում