15:01  ,  16 փետրվարի, 2012

Լողի Եվրոպայի առաջնությունը Անտվերպենից տեղափոխվել է Դեբրեցեն

Լողի Եվրոպայի առաջնությունը բյուջեի դեֆիցիտի պատճառով Բելգիայի Անտվերպեն քաղաքից տեղափոխվել է Հունգարիայի Դեբրեցեն, հաղորդում է The Guardian-ը:

Փետրվարի 16-ին առաջնության կազմկոմիտեն հայտնել է, որ տեղափոխման որոշումն ընդունվել է Լողի եվրոպական լիգայի առաջարկությամբ: 

Անտվերպենի կազմկոմիտեի դեֆիցիտը գերազանցել է 400 հազար եվրոն: Ու թեեւ Անտվերպենի կազմկոմիտեն հայտարարում էր, որ կգտնի հովանավորների եւ կանցկացնի առաջնությունը, սակայն Լողի եվրոպական լիգան որոշել է առաջնությունը վստահել Դեբրեցենին:

Մրցաշարը նախատեսվում էր անցկացնել մայիսի 16-ից 27-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում