22:55  ,  6 ապրիլի, 2012

Հերթական ինքնասպանությունը՝ ֆուտբոլային աշխարհում

Հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել ֆուտբոլային աշխարհում։ Մակեդոնիայում հեռանկարային մրցավար Պետր Վելյանովսկին նետվել է 8-րդ հարկից եւ վնասվածքներից մահացել է։

29-ամյա Վելյանովսկին հաջորդ մրցաշրջանից պետք է դառնար Ա խմբի մրցավար, սակայն մակեդոնական լրատվամիջոցների տվյալներով, վերջին շրջանում նա տարաձայնություններ ուներ Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ, հաղորդում է Gazeta.ru-ն։

Հիշեցնենք, որ 2012թ. Հունվարին ինքնասպան եղավ Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Գարի Սփիդը, իսկ մարտին՝ հունգարական ՌԵԱԿ ակումբի գլխավոր տնօրեն Ռոբերտ Կուտասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով