09:23  ,  3 մայիսի, 2013

«Բենֆիկայի» հետ խաղի ժամանակ «Ֆեներբահչեի» պաշտպանը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո)

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի՝ «Բենֆիկա» - «Ֆեներբահչե» (3:1) խաղի ժամանակ Ստամբուլի թիմի թուրք պաշտպան Գյոկհան Գենյուլը տեղափոխվել է հիվանդանոց:

Մայիսի 2-ին կայացած խաղի 57-րդ րոպեին «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը ոտքով հարվածել է 28-ամյա Գենյուլի դեմքին: Բժշկանան օգնություն ստանալուց հետո թուրք պաշտպանն ուշքի է եկել: Ֆուտբոլիստը գտնվում է հիվանդանուցում, որտեղ նրա շրքունքին մի քանի կար են դրել, հաղորդում է Hurriyet-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում