16:43  ,  1 մայիսի, 2013

Լեւոն Արոնյանը հաղթանակով ավարտեց Ալյոխինի հուշամրցաշարը

Շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով 42-րդ քայլում պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ 9 հնարավորից վաստակեց 5.5 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ իսրայելցի Բորիս Գելֆանդը, որը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Լրացուցիչ ցուցանիշով Լեւոն Արոնյանը գերազանցում է Բորիս Գելֆանդին: Արոնյանին եւ Գելֆանդին հավասարվելու հնարավորություն ունի նաեւ անգլիացի Մայքլ Ադամսը, որը սպիտակներով խաղում է Վլադիմիր Կրամնիկի հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում