14:08  ,  30 ապրիլի, 2013

Ժոաո Ավելանժը հեռացավ ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահի պաշտոնից

Ժոաո Ավելանժը հեռացել է ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահի պաշտոնից: Պատճառը 1990-ականների վերջնամասում տեղի ունեցած կաշառակերության հետ կապված մեծ սկանդալն է:

ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն հաշվետվություն է պատրաստել այդ գործի վերաբերյալ: Կոմիտեի ղեկավար Հանս-Յոահիմ Էկերտը հաստատել է ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերի անմեղությունը ISL (International Sport and Leisure) մարկետինգային ընկերությանն աշխարհի 1998թ. առաջնության խաղերի հեռարձակման իրավունքը վաճառելու գործում, հայտնում է espn.co.uk-ը:

Ինչ վերաբերվում է Ավելանժին, ապա նա մեղադրվում է ISL-ից կաշառք վերցնելու մեջ: Այս գործում նշվում են նաեւ Հարավամերիկյան կոնֆեդերացիայի նախկին նախագահ Նիկոլասա Լեոսայի եւ Աֆրիկայի կոնֆեդերացիայի ղեկավար Իսի Հայտուի անունները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում