20:04  ,  5 ապրիլի, 2012

Կլինիկական մահ տարած Մուամբան սկսել է քայլել

«Տոտենհեմի» հետ խաղի ժամանակ կլինիկական մահ տարած Ֆաբրիս Մուամբան ինքուրույն առաջին քայլերն է արել: Այդ մասին հայտնել է «Բոլթոնի» գլխավոր մարզիչ Օուեն Քոյլը: Նա նաեւ նշել է, որ «Բոլթոնի» խաղացողները մշտապես կապի մեջ են թիմակցի հետ:

«Մուամբան արդեն սկսել է քայլել: Երբ ես տեսակցության է գնացել նրան, նա բարձրացավ մահճակալից, ինքնուրույն քայլեց հիվանդասենյակում  եւ նստեց աթոռին: Դա շատ ուրախալի է, նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց նա ճիշտ ուղու վրա է»,- Քոյլի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով