Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին համաձայնել է գլխավորել չինական «Գուանչժու Էվերգրանդ» ակումբը։
Football Italia-ն հայտնում է, որ իտալացի մասնագետն իր նոր ակումբում կստանա տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ։
Նախկինում 63-ամյա մարզիչը հայտարարել էր, որ այլեւս չի ցանկանում աշխատել ակումբային ֆուտբոլում։
Հիշեցնենք, որ 2006-ին Մարչելո Լիպիի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում