16:49  ,  22 ապրիլի, 2013

Դավիթ Մանոյան. Ծնկիս վնասվածքն ապաքինվել է, մնում է միայն ուռածությունն անցնի

Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը այս օրերին բուժում է անցնում Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ նա կվերադառնա Երեւան:  Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Մանոյանը:

Այս տարի  մարտի 17-ին ստացած ծնկի վնասվածքը կրկին սկսել էր անհանգաստացնել ֆուտբոլիստին:

«Նախնական տվյալներով, ոչ մի լուրջ բան չկա: Այս օրերին սրսկումներ եմ ընդունում: Ծնկիս վնասվածքն ապաքինվել է, մնում է միայն ուռածությունն անցնի, որպեսզի կարողանամ նորմալ ծալել ծունկս» - հայտնեց Մանոյանը:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով