21:40  ,  21 ապրիլի, 2013

Ալյոխինի հուշամրցաշար. Կրամիկը հաղթեց, Անանդը պարտվեց

Շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարում կայացան առաջին տուրի պարտիաները:

Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց չինացի Դին Լիժենին, ռուս Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով հաղթեց հայրենակից Նիկիտա Վիտյուգովին, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը սպիտակներով անակնկալ պարտություն կրեց անգլիացի Մայքլ Ադամսից, իսկ  Պյոտր Սվիդլեր - Բորիս Գելֆանդ եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Լորան Ֆրեսինեն պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Մրցաշարի առաջին հինգ տուրերը (ապրիլի 21-25-ը) կանցկացվեն Լուվրի «Տյուիլրի» այգում, իսկ վերջին չորս տուրերը (ապրիլի 28-ից մայիսի 1-ը)՝ Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանի Միխայլովյան պալատում: Ալյոխինի հուշամրցաշարի մրցանակային հիմնադրամը 100 հազար եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում