19:08  ,  21 ապրիլի, 2013

Նովակ Ջոկովիչը՝ Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթող

Մոնտե Կարլոյում կայացած թենիսի «Մասթերս 1000» շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հաղթանակով:

Եզրափակիչում Ջոկովիչը 2 սեթերի արդյունքում պարտության մատնեց իսպանացի Ռաֆայել Նադալին, ով Մոնտե Կարլոյում հաղթող էր ճանաչվել նախորդ 8 տարիներին անընդմեջ: Մեկ ժամ 52 րոպե տեւած մրցախաղն ավարտվեց 6:2, 7:6 հաշվով եւ Ջոկովիչն առաջին անգամ նվաճեց Մոնտե Կարլոյի մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3 410 272 դոլար է: Այս հաղթանակի համար Ջոկովիչը կստանա 657 հազար դոլար եւ 1000 վարկանիշային միավոր, իսկ Նադալը՝ 322 հազար դոլար եւ 600 միավոր:

25-ամյա Ջոկովիչը 37-րդ տիտոսը նվաճեց կարիերայում եւ երրորդն՝ այս մրցաշրջանում:

Մոնտե Կարլո. եզրափակիչ 

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 6:2, 7:6 (7:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում