13:22  ,  21 ապրիլի, 2013

«Տոտենհեմը» 100 միլիոն ֆունտ է պահանջում Բեյլի համար

Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է տրանսֆերների համաշխարհային ռեկորդ սահմանել: Լոնդոնցիները կողմնորոշվել են Ուելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլի տրանսֆերային արժեքի հարցում: 23-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար պետք է վճարել 100 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում է The Sun-ը:

Ենթադրվում է, որ «Տոտենհեմը» նման գին է սահմանել, որպեսզի Եվրոպայի սուպերակումբները հրաժարվեն Բեյլին գնելու մտքից: Ուելսցին 2007-ին անգլիական «Սաութհեմփթոնից» է տեղափոխվել «Տոտենհեմ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում