00:36  ,  21 ապրիլի, 2013

Դի Նատալեի գեղեցիկ գոլը հաղթական էր

Իտալական A Սերիայի 33-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ուդինեզեին»:

Հանդիպման միակ գնդակն իր անվան դիմաց գրանցեց «Ուդինեզեի» 35-ամյա ռմբարկու Անտոնիո Դի Նատալեն, ով գեղեցիկ հարվածով աչքի ընկավ 18-րդ րոպեին:  

«Լացիոն» ու «Ուդինեզեն» ունեն 51-ական միավոր եւ բաժանում են 6-7-րդ տեղերը:

Իտալիայի առաջնություն. 33-րդ տուր 

«Ուդինեզե» - «Լացիո»՝ 1:0

Անտոնիո Դի Նատալե, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում