00:11  ,  21 ապրիլի, 2013

Ռեկորդներ «Բավարիայից»

Մյունխենի Բավարիան, ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում 6:1 հաշվով հաղթելով «Հանովերին», մի քանի ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում, գրում է Terrikon-ը:

Գերմանիայի առաջնությունում անցկացրած 30 խաղերում Յուպ Հայնկեսի թիմը տարել է 26 հաղթանակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Բացի այդ, «Բավարիան» կրկնել է Դորտմունդի «Բորուսիայի»՝ նախորդ տարվա ռեկորդը՝ Բունդեսլիգայում հավաքելով 81 միավոր: Առաջնության ավարտին դեռ 4 տուր կա, եւ մյունխենցիները կարող են թարմացնել այս ռեկորդները:

Սա «Բավարիայի» 13 անընդմեջ հաղթանակն էր (9-րդը՝ արտագնա խաղում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով