Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Նանտը» նշում է հիմնադրման 70-ամյակը: Ակումբը պատրաստել է հատուկ տեսահոլովակ՝ նվիրված թիմի նախկին խաղացող, այժմ մարզիչ Միշել Տեր-Զաքարյանին, որը 1996-1997 թվականներին հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում:
Առաջնության 33-րդ տուրում Տեր-Զաքարյանի թիմը կխաղա «Օսերի» հետ: Երկրորդ տեղում ընթացող «Նանտը» 5 միավոր է զիջում առաջատար «Մոնակոյին»:
«Մեր առջեւ խնդիր է դրված դուրս գալ Բարձրագույն լիգա: Այս պահին ես չեմ տեսնում, թե ինչը կարող է մեզ խանգարել: Մենք չունենք վնասվածքներով ֆուտբոլիստներ: Բոլորը ստանում են իրենց բաժին խաղային ժամանակը եւ մնում են գերազանց մարզավիճակում»,- ասել է Տեր-Զաքարյանը ակումբի պաշտոնական կայքին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում