16:28  ,  19 ապրիլի, 2013

Մրցաշրջանն ավարտված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էշլի Յանգն այլեւս խաղադաշտ դուրս չի գա ընթացիկ մրցաշրջանում: Այդ մասին հայտնել է մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը:

27-ամյա Յանգը կրնկի վնասվածք էր ստացել մանչեսթերյան դերբիի վերջնամասում: Նախապես նշվում էր, որ նա բաց կթողնի 2 շավաթ, սակայն վնասվածքը սպասվածից ավելի լուրջ է:

«Վատ նորություն ունենք Յանգի առողջության հետ կապված: Ցավոք, նրա համար մրցաշրջանն ավարտված է»,- Ֆերգյուսոնի խոսքը փոխանցում է The Guardian-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում